tert.am Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը:
«Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի»,-գրել էր Թրամփը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքել էր Թրամփի գրառմանը։