Քննարկման է դրվել «ավելացված շաքարով սննդամթերքի» վաճառքի սահմանափակման օրենսդրական նախաձեռնություն | iravaban.net

iravaban.net  e-draft հարթակում հանրային քննարկման են ներկայացվել  երկու օրենքների նախագծեր․

  • «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։

Նախագծերով առաջարկվում է սահմանել

  • «Ավելացված շաքարով սննդամթերք» հասկացությունը՝ որպես այնպիսի սննդամթերք, որոնց բաղադրության առավել մեծ մասնաբաժին ունեցող երեք բաղադրիչներից մեկը շաքար է կամ որոնց բաղադրության մեջ առկա է քաղցրացուցիչ (բացառությամբ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքի),
  • Արգելել այդպիսի սննդամթերքի վաճառքը մանկապարտեզներում, դպրոցներում և մանկապատանեկան սպորտային կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում։

Միևնույն ժամանակ առաջարկվում է սահմանել նաև վարչական պատասխանատվություն

  • Արգելքի խախտման դեպքում վաճառողը կպատժվի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքով,
  • Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։

Նախագծերը նախատեսում են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև