Սամվել Շահրամանյանը հայց է ներկայացրել պատմության դասագրքի համահեղինակի ու ԿԳՄՍՆ-ի դեմ | hetq.am

hetq.am Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում ԼՂՀ-ն լուծարելու մասին հրապարակումը հերքելու պահանջով։ Հայցադիմումը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դասագրքի այդ հատվածի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։

Մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին  հերքել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված  հետևյալ տեղեկությունը․ «․․․ ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

Ս. Շահրամանյանը, որպես հերքման ձև, պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և ոչ իրական։

Դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Սամվել Շահրամանյանի իրավունքները դատարանում պաշտպանում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև