Հանձնուքում առկա մածունի տարաների միջից ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հանձնուքից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել․ հայտնում են ՔԿԾ-ից։

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։

Վ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն