Այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր:
Մրցույթին ներկայացվել էր 2 վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:
Համաձայն ընթացակարգի` փակ գաղտնի քվեարկությամբ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը: