azatutyun.am Անցած գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով ենթակայաններ։
«Ուկրզալիզնիցա» (Ուկրաինական երկաթուղիներ) ընկերության ղեկավար Ալեքսանդր Պերցովսկու խոսքով՝ հարվածների հետևանքով գնացքները, այդ թվում միջազգային, շեղվել են չվացուցակից։
Ռուսական բանակը նաև ավիահարված է հասցրել Խերսոնի մարզի Դարիվսկա համայնքի Ինգուլեց գյուղին: Ըստ տեղի պաշտոնական աղբյուրների՝ չորս մարդ է վիրավորվել՝ երեք կին և մանկահասակ երեխա: