Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն։

Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցի ընթացքում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումը պետության առաջնահերթություններից է․ այս համատեքստում նախարարը նաև շեշտել է վերջիններիս տրամադրվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարձրացման, ինչպես նաև ինքնազբաղվածության ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև