factor.am 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Վրաստանը լիովին մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանին և Փարիզի ակումբի վեց այլ վարկատու երկրներին՝ 2004 թվականի պարտքի վերակառուցման համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը, գրում է Ինտերֆաքսը։
Ռուսաստանից բացի՝ Վրաստանը մարվել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդերլանդների պարտքերը։ Օգոստոսի 1-ի դրությամբ՝ այս երկրների նկատմամբ չմարված ընդհանուր պարտքը կազմել է 7,32 միլիոն դոլար, այդ թվում՝ Ռուսաստանինը՝ 4 միլիոն դոլար։
Վրաստանի Ֆինանսների նախարարության համաձայն՝ վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։
2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 9,09 միլիարդ դոլար՝ տարեսկզբից աճելով 5,8%-ով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում