Մհեր Գրիգորյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարին: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրին, պարենային և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև