Սիրիայի ԱԳ նախարարը 25 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն. Axios | armenpress.am

armenpress.am Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: Այս մասին սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը մեջբերել է Axios-ը։

Գրեհեմը նշել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Ակնկալվում է նաև, որ Սիրիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Գրեհեմը Axios-ին հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետդեպը դեռևս չի մեկնաբանել Ասաադ ալ-Շիբանիի այցի մասին տեղեկությունը։

Սա ավելի քան 25 տարվա ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարի կողմից Վաշինգտոն կատարելիք առաջին այցն է լինելու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ