Արցախից բռնի տեղահանված 457 անձ դեռևս շարունակում է բնակվել պետական ու համայնքային շենքերում | factor.am

factor.am  Այս տարվա հուլիս ամսվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 457 անձինք դեռևս շարունակում են բնակվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության որոշման նախագծից, որով պետությունը փոխհատուցում է այդ կառույցների ծախսերը։

Հուլիս ամսվա դրությամբ, ըստ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարության, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքում բնակություն է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված 38 անձ, Տաշիրի համայնքային սեփականության հյուրանոցի շենքում՝40 անձ։

Բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրելու պարագայում սկսած 2025 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսների համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից կպահանջվեր 28 մլն 500 հազար դրամ, իսկ կոմունալ և տնտեսական ծառայությունների համար պահանջվող գումարը կկազմի 28 մլն 318 հազար դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև