Եվրահանձնաժողովը հայտարարել է Իսրայելին օգնությունը դադարեցնելու որոշման մասին | 1lurer.am

1lurer.am  Եվրահանձնաժողովը հայտարարել է Իսրայելին օգնությունը դադարեցնելու որոշման մասին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման պատճառով:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովի որոշումը վերաբերում է 2025-2027 թվականներին ապագա ամենամյա հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ընթացիկ նախագծերին ու ԵՄ-Իսրայել համագործակցության տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերին: Իսրայելը 2025-2027 թվականներին պետք է տարեկան միջինը 6 մլն եվրո ստանար:

«Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել, անխոչընդոտ մուտք ապահովել ամբողջ մարդասիրական օգնության համար և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին ազատ արձակել»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն