Ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք. Փաշինյանը՝ հայ գերիների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին | 1lurer.am

1lurer.am  Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, և քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածվեց մի տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորության մասին, որից հետո հանրության շրջանում սպասելիքներ ձևավորվեցին, որ հարցը կլուծվի:

«Այն, ինչ գիտեք բոլորդ, դրանից ավելի բան չեմ կարող ասել»,- հավելեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև