hetq.am ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը այս ամիս Պորտուգալիային 0-5 հաշվով պարտվելուց եւ Իռլանդիային 2-1 հաշվով հաղթելուց հետո առաջադիմել է 2 հորիզոնական եւ հիմա 103-րդն է 210 հավաքականների մեջ:
Համաշխարհային ցուցակը նոր առաջատար ունի. դա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում է Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան նահանջել է 3-րդ հորիզանական: Լավագույն 10-յակում են նաեւ Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան:
Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր թիմի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Պորտուգալիան, որն այս պահին աշխարհում 5-րդն է (+1 նախորդ ցուցակի համեմատ), Հունգարիան 41-րդն է (-3), Իռլանդիան՝ 61-րդը (-1):
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում