1lurer.am Ադրբեջանի նախագահն ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարին: Մարթա Կոսը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին և մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։
Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական Միությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում՝ ընդգծելով տրանսպորտի ոլորտում գործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նշվել է Միջին միջանցքով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի մասին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։