ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարտի 1-ի գործով կյանքի իրավունքի խախտում, պետությունը պարտավոր է փոխհատուցում վճարել | civilnet.am

civilnet.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ հաստատելով, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

Դատարանը միաձայն որոշմամբ արձանագրել է, որ Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի՝ մնացած բոլոր զոհերի մահվան հանգամանքներում պետության գործողությունները հանգեցրել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտման։ Բացի այդ, արձանագրվել է նաև կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում՝ կապված դատարանի հետ չհամագործակցելու հետ։

ՄԻԵԴ-ը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել զոհերի մահվան հանգամանքների արդյունավետ և լիարժեք քննություն։ Դատարանը վճռել է, որ յուրաքանչյուր զոհի հարազատին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 35 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև