1lurer.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Մարտի 1-ի՝ 9 զոհերի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել, արձանագրել է, որ բոլորի կյանքի իրավունքը խախտված է, 7-ի դեպքում արձանագրել է, որ նրանց մահը վերագրելի է պետությանը, և առհասարակ բոլորի դեպքում պետությունը մինչև դատարանի հետ հաղորդակցության պահին կատարած քննությունը եղել է անարդյունավետ, ոչ անաչառ և անկախ: