Այո, մասնակցելու եմ ընտրություններին. նոր թիմ է լինելու. Գագիկ Ծառուկյան | news.am

news.am ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Պատրաստվում եմ, այո»,- ասաց նա NEWS.am–ի հետ զրույցում։

«Դա լինելու է առաջարկ Հայաստանին։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։

Ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել; Նոր թիմ է լինելու»,- ասաց Ծառուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ