ՀՀ անկախության տոնին նախատեսվում են միջոցառումներ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

ՀՀ անկախության տոնին ԿԳՄՍՆ ենթակայության տարբեր մշակութային հաստատություններում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։ Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Ցուցահանդեսը կգործի 6 ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ ամիսը:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայանալու է «Ֆեստիվառ» փառատոնը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Անկախության տոնին ընդառաջ՝ միջոցառումներ են նախատեսված նաև տոնի նախընթաց օրերին. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում իրականացվելու է «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ևս իրականացվելու են համերգներ՝ նվիրված ՀՀ անկախությանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև