Թրամփը և Ծինփինը կքննարկեն TikTok-ի գործարքը և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալվում է, որ ուրբաթ օրը կզրուցի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ նպատակ ունենալով վերջնականացնել գործարքը, որը թույլ կտա TikTok հավելվածին շարունակել գործել Միացյալ Նահանգներում, հայտնում է Associated Press-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցից հետո հնարավոր է նաև հստակեցվի՝ արդյոք երկու առաջնորդները կարող են անձամբ հանդիպել՝ «վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար, որը կդադարեցնի նրանց միջև առկա առևտրային պատերազմը և կբացահայտի, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ հարաբերությունները աշխարհի երկու գերտերությունների միջև»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև