Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև տնտեսական հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ կստեղծվի | factor.am

factor.am  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կողմերի միջև ստեղծվելու է տնտեսական հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։

«Ակտիվ քննարկում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Տարածաշրջանում խաղաղությունը բացում է շուկաների, առևտրի և ներդրումների հնարավորություններ։ Դրանք օգտագործելու համար մենք պայմանավորվել  ենք ստեղծել բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ։ Կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունը»,-գրել է Կոսը X-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ նախօրեին Կոսը հանդիպումներ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև այցելել Արցախ։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին նա այցով կլինի Հայաստանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև