ՀՀ նախագահի հրամանագրով Դիվանագիտական աստիճաններ են շնոհրվել Գրիգոր Հակոբյանին, Ռոբերտ Աբիսողոմյանին, Վիկտոր Բիյագովին, Արման Իսրայելյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Ռոբերտ Վահրամի Աբիսողոմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վիկտոր Լեոնիդի Բիյագովին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արման Ռազմիկի Իսրայելյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Գրիգոր Ալեքսանդրի Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն