Արցախ վերադարձի իրավունքի շուրջ պետք է միջազգային կառույցներից որոշումներ պոկենք. Հայկ Խանումյան | azatutyun.am

azatutyun.am Հայկ Խանումյանի խոսքով՝ Արցախի կորստի վրա մեծապես երկու կարևորագույն գործոն է ազդել։ Առաջինը՝ Արցախի պաշտպանության բանակի թուլացումն է 2000 թվականից սկսած:

«Երբ կառավարման համակարգը փոխվեց, առանձին բանակ էր, Արցախում էին որոշումները ընդունվում, այդ որոշումները աստիճանաբար տեղափոխվեցին Երևան, տարրական հարցերով նմանապես։ Այդ ամենը լրջագույն ազդեցություն ունեցավ Արցախի պաշտպանունակության վրա, և ռազմի դաշտում դա երևաց», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Երկրորդ կարևորագույն խնդիրը, ինչի պատճառով, նրա համոզմամբ, ուժեղ պետություն և հասարակություն չձևավորվեց, Արցախի փակ լինելն է, այսինքն՝ տարբեր կարևորագույն հարցեր, այդ թվում՝ պաշտպանությանը վերաբերող, հանրային քննարկման չէին դրվում. «Քաղաքականությունը տաբու էր, քաղաքական խոսքը տաբու էր և հաճախ ջարդ ու փշուր էր լինում»։

Հարցին, թե մոտ ապագայում տեսնո՞ւմ է հայերի վերադարձ Արցախ՝ Ադրբեջանի դրոշի ներքո, Խանումյանն ասաց. «Ես չեմ տեսնում որևէ վերադարձի պրակտիկ իրականացման հնարավորություն, բայց ես կարծում եմ, որ վերադարձի իրավունքի շուրջ պետք է մենք տարբեր միջազգային կառույցներից, միջազգային դատական մարմիններից, տարբեր պետություններից ռեզոլյուցիաներ, վճիռներ, որոշումներ պոկենք և ունենանք մեր դարակում։ Այսինքն՝ խոսքը վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է, խոսքը էթնիկ զտման փաստը ճանաչելի դարձնելու մասին է, ոչ թե դրա իրագործելիության մասին այս փուլում»։

Ամբողջական հարցազրույցը՝ Ազատության տեսանյութում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև