Արդարադատության նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործընկերության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել արդարադատության ոլորտում գործուն արդյունքների հասնել։

Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արդարադատության նախարարությունն ու դեսպանությունը կարողացել են արդյունավետ համագործակցել իրավական օգնության տարբեր ուղղություններով:

Կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցման, Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները:

Դեսպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել նախարար Սրբուհի Գալյանին Արդարադատության նախարարության և ՀՀ Կառավարության հետ երկկողմ համագործակցության համար: Մեյդի Սոբհանին նշել է, որ կշարունակի մնալ Հայաստանի լավագույն բարեկամն ու աջակիցը և մեր երկրից հեռանում է ջերմ հիշողություններով: Դեսպանը խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում է մաղթել հայ ժողովրդին:

Դեսպան Մեյդի Սոբհանին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև