Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս` մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնել են կառավարությունից։

«Նման այց պլանավորված չէ»,- ասել են կառավարությունից։

Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ նախագահը։

Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո,այսօր բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև