Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը աղմկահարույց հայտարարությունից հետո հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ես ուզում եմ ցույց տալ քաղաքակիրթ վարքի օրինակ. սկզբունքային սխալ․ նշանակում է՝ հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչը հայտարարել էր, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ռուսական հրթիռի բեկորներն են ընկել Դնեպրում գտնվող բարձրահարկ շենքի վրա։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերը հերքել են այս տեղեկությունը՝ բացատրելով, որ իրենք X-22 տեսակի հրթիռների խոցման համար անհրաժեշտ զինատեսակներ չունեն, գրում է News.ru-ն:

Արեստովիչն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականն էր 2020 թվականի դեկտեմբերից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն