Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում քննարկելու է նաև Հարավային Կովկասի զարգացումները |factor.am|

factor.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ծրագրում է այսօր Թուրքիա կատարելիք այցի օրակարգում ներառել Արևմտյան Ասիայի ու Լևանտի (Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը) զարգացումները, գրում է IRNA գործակալությունը։

Աբդոլահիանն Անկարա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սիրիայի և Լիբանանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Թուրքիա իր այսօրվա այցի ընթացքում քննարկվելու են Լևանտի և Արևմտյան Ասիայի զարգացումները։ Նա նշել է, որ նախատեսել է այցելել և՛ Մոսկվա, և՛ Անկարա՝ որոշակի տարածաշրջանային զարգացումների պատճառով, սակայն ՌԴ այցն ավելի ուշ է լինելու։

Ըստ Աբդոլահիանի՝ թուրքական ու իրանական կողմերը պատրաստվում են բանակցություններ վարել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների ու այլ կարևոր հարցերի շուրջ՝ կապված տարածաշրջանային անվտանգության գործում իրենց նշանակալի դերի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն