Երևան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկա օրերին Երևան կժամանի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։

«Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտքեր կփոխանակի անվտանգության ոլորտում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- այս մասին, հղում անելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով