factor.am: Կիևի մերձակայքում արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել։ Այն ընկել է մանկապարտեզի վրա, զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԳՆ բարձրագույն ղեկավարությունը։
Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է Korrespondent-ը՝ հղում կատարելով Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոյին։
«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, փոխնախարար Եվգենի Էնիը և պետքարտուղար Յուրի Լյուբկովիչը»,- ասել է Կլիմենկոն։
Առավել մանրամասն՝ factor.am-ում
Լուսանկարը՝ Անդրեյ Ցապլիենկոյի / դեպքի վայրը