Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը | factor.am

factor.am

Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստանյանն այսօր դատարանին միջնորդեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Պաշտպանը հայտնեց, որ Մինասյանը հոկտեմբերին գործուղում ունի՝ որպես պատգամավոր, բացի դրանից՝ մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել:

Հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը չառարկեց, որ Մինասյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվի, սակայն առաջարկեց Մինասյանի նկատմամբ փոխարենը 5 մլն դրամ գրավ կիրառել: Մինասյանը, սակայն, չհամաձայնեց՝ ընդհուպ վիրավորական որակելով մեղադրողի առաջարկը: Նա ասաց, որ գործը շինծու է, և ինքը դա ապացուցելու է:

Դատարանը որոշեց վերացնել պատգամավորի նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը և նրա նկատմամբ այլ խափանման միջոց չընտրեց:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև