tert.am: Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել, հայտնում է iz.ru-ն:
Հունվարի 19-ի նման տվյալներ են ներկայացնում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզները։
Տագնապի ազդանշանը գրեթե միաժամանակ հայտարարվել է հանրապետության բոլոր մարզերում։ Այժմ ամբողջ քարտեզը նշված է կարմիրով։
Նախարարությունը նշում է, որ օդային հարձակման ահազանգը հայտարարվել է 11:14-ին։