aysor.am: Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում շարժական սրճարանների ներկայացուցիչները։ Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը, բողոքի ակցիայի նպատակն այն է, որ որպեսզի ՀԷՑ-ի կողմից իրենց ժամանակավոր թույլտվություններ տրվեն՝ հնարավորություն ընձեռելով ապահովել շրջիկ սրճարանների աշխատանքի բնականոն ռեժիմը։
«Շարունակելու ենք մեր ցույցը, հնչեցնելու ենք մեր բողոքը, պահանջելու ենք հանդիպում վարչապետի հետ», – ասաց նա։