Կիև է ժամանել Շարլ Միշելը՝ քննարկելու Եվրոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Կիև է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ քննարկելու Երոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային։

«Վերադարձել եմ Կիև քննարկելու բազմակողմ համագործակցությունը։ Թող 2023 թվականը դառնա հաղթանակի և խաղաղության տարի», – Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Նախօրեին Միշելը հայտարարել է, որ անձամբ կողմ է, որպեսզի Արևմուտքը Կիևին տանկեր հատկացնի։ Եվրամիությունը անցած շաբաթներին Կիևին 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշում է ընդունել, բացի այդ քննարկում է գերմանական Leopard տանկերը Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկում ներառելու հարցը։

Ավելի մանրամասն` azatutyun.am-ում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով