1lurer.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը․
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը սննդի կտրոններ են ստանում, ինչպես ամերիկացիները մեծ դեպրեսիայի ժամանակ։ Ադրբեջանն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի։ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,- գրել է նա: