Թուրքիայի ընդդիմությունը կհրաժարվի խորհրդարանական համակարգ ստեղծելու գաղափարից, եթե պարտվի ընտրություններում. Աքշեներ |1lurer.am|

1lurer.am: Թուրքական ընդդիմությունը կհրաժարվի հանրապետության նախագահական կառավարման ձևը խորհրդարանականի փոխարինելու ծրագրից, եթե պարտվի մայիսին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները։

«Առաջին հերթին հույս ունեմ հաղթել ընտրություններում, եթե դրան չհասնենք, խորհրդարանական համակարգի մասին այլևս չենք խոսի: Ընտրություններով երկիրը կշարունակի ունենալ նախագահական կառավարման ձևը»,- ասել է քաղաքական գործիչը, որը ներկայացնում է վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Ազգի դաշինքը»:

Աքշեների խոսքով՝ հունվարի 26-ին կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը կքննարկվի նախագահական ընտրություններում ընդդիմությունից թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ անձը կմրցի Թուրքիայի գործող նախագահ  Էրդողանի հետ, որն իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների ստեղծած «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածուն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն