ՍԴ֊ն հակասահմանադրական է ճանաչել խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու բացարձակ արգելքը

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ կառավարության որոշման այն կետերը, որոնք բացարձակ արգելք էին դնում խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու վրա։ Այս մասին հայտնում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից։ 
Դատարանը արձանագրել է, որ նման ընդհանուր արգելքները խախտում են հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքը և հակասում են համաչափության սկզբունքին։ Միևնույն ժամանակ, այն փաստեց, որ հիվանդությունների ցանկ սահմանելը կառավարության լիազորությունն է, սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է կիրառվի անհատականացված մոտեցում։
Դատավորի թեկնածուի ունակությունները պետք է գնահատվեն ոչ թե հաշմանդամության փաստով, այլ՝ արդարադատության արդյունավետ իրականացումը երաշխավորելու նրա կարողություններով։
Սա կարևոր քայլ էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչման առումով։ Որոշման մասին մեր ավելի մանրամասն դիրքորոշումն՝ ավելի ուշ։
 Որոշումը կարող եք ընթերցել այստեղ ։ Այն կարող է լիարժեք մատչելի չլինեն տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
 Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն բարեկամական ամփոփագիր և ԱՄՆ պաշտոնաթող դատավոր Դեյվիդ Ս. Թեյթլի վկայությունն էր ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք էլ օգտագործվել են որոշման հղումներում։
Մենք շնորհակալ ենք Hogan Lovells ընկերությանն այս ամփոփագրի մշակման գործում ցուցաբերած իրավաբանական օգնության համար: Մենք նաև շնորհակալ ենք PILnet ոչ կառավարական կազմակերպությանն այս արժեքավոր համագործակցությունը դյուրացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև