Երեկ Ռուսաստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանությունը ողջ Ռուսաստանով մեկ տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկել մայիսմեկյան հանրահավաքների և հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին ընդդիմության ակտիվիստները, կոմունիստները և արհմիությունների անդամները:

Սանկտ Պետերբուրգում իրավապահները ցրել են ընդդիմության հանրահավաքը և 69 հոգու բերման ենթարկել, երբ մասնակիցները նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող կարգախոսներ են հնչեցրել։ Ակտիվիստներից ոմանք «Պուտինը գող է», « Սա մեր քաղաքն է» կարգախոսներ էին հնչեցնում, մյուսները «Պուտինն անմահ է» գրությամբ պաստառներով էին եկել:

Բողոքի ցույցերի կազմակերպիչները նշում են, որ դրանք անցկացվել են Ռուսաստանի շուրջ երեք տասնյակ քաղաքներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև