03a4bb6420d6a1d87056b9b0949c2698.jpg

Գուաիդոն հայտարարել է պետական ծառայողների «գործադուլի» մեկնարկի մասին |tert.am|

tert.am: Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, հայտարարել է մայիսի 2-ից պետական ծառայողների գործադուլի մեկնարկի մասին, սակայն երկրի գործող իշխանությունները կասկածի տակ են առել այդ գաղափարի իրատեսական լինելը:

«Երեկ երեկոյան մեր զինված ուժերի մասնակցությանբ մեկնարկեց «Ազատություն» գործողության վերջին փուլը, իսկ այժմ կմիանան նաև պետական ծառայողները: Մենք նրանց գործադուլի կտանենք, որը կսկսվի վաղը և կշարունակվի մինչև համընդհանուր գործադուլի իրականացումը»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն