Չեխիայի նախագահի ընտրություններում հաղթում է պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս։

Չեխիայի նախագահի պաշտոնին հավակնում էին պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը և երկրի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Ձայների 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով` Պավելը հավաքում է ձայների 57 տոկոսը, Բաբիշը՝ մոտ 43 տոկոսը։

Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան արդեն շնորհավորել է Պետր Պավելին հաղթանակի կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով