Սա վերջին առերեսումն է, որին զոհված զինծառայողների ծնողները մասնակցում են. «Եռաբլուր»-ից բերման ենթարկված ծնողների փաստաբան |news.am|

news.am: Առերեսումներն ակտիվ փուլում են, պարբերաբար իրականացվում են, սակայն ես նախապես ասեմ, որ սա վերջին առերեսումն է, որին զոհվածների ծնողները մասնակցում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Սա իրենց դիրքորոշումն է, որը բխում է առջերեսումների բովանդակությունից: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն առերեսումը կատարվում է դատավարական մասնակից անձանց միջեւ այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են ակնհայտ հակասություններ կոնկերտ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ: Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ այդպիսի հակասություններ  ծնողների եւ ոստիօկանների ցուցմունքներում չկան: Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելով, եւ ոստիկանները չեն  հերքում, որ օրինական պահանջ չեն ներկայացրել: Հետեւաբար, այս առերեսումներն ինքնպատակ են, առերեսումներ պետք է կատարվեն ոստիկանների  միջեւ, տարբեր ծառայությունների աշխատակիցների եւ հրամանատարական կազմի միջեւ, քանի որ  նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, եթե որոշեն ծնողների նկատմամբ դատվարական միջոցներ կիրառել, օրինակ, բերման ենթարկեն, թող բերման ենթարկեն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն