news.am: Թուրքիայի ազգային մեծ ժողովը մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը կապված տեղի ունեցած երկրաշարժի հետ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մի շարք պատգամավորներ մեկնել են աղետի վայրեր եւ տեղում կոորդինացնում են տարբեր աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։