Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել էր արտահանումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով |news.am|

news.am: Թուրքիայի Մարաշում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ադրբեջանական եւ իրաքյան նավթի արտահանման Ջեյհանի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։

Թուրքական Sozu–ի փոխանցմամբ՝ Ջեյհանի նավթային տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կասկածներ կան, որ տերմինալում վնասվածք կարող է լինել երկրաշարժի հետեւանքով։ Մինչեւ համապատասխան ուսումնասիրությունները, տերմինալը չի աշխատի։

Նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է եւ շարունակում է աշխատանքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով