Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ տուժել է:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Anadolu»-ն, հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։