Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել

Թուրքական Իսկենդերուն նավահանգստի վրա երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet»-ը։

Երկրաշարժից հետո՝ ժամը 17։00-ի սահմաններում, Իսկենդերուն նավահանգստի պահեստի բեռնարկղերից մեկը անհայտ պատճառով շրջվել է և բռնկվել։

«Ծուխը նկատելուց հետո հրդեհին միջամտել են նավահանգստի և քաղաքապետարանի հրշեջները»։ 

Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի, ավելի քան 12 հազար մարդ տուժել է, ավերվել է 5606 շենք։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն