tert.am: Թուրքիայի Հաթայ նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD), գրում է Անադոլու գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 02:29-ին Յայլադագա շրջանից 50.7 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափերի մոտ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 44,17 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։