«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կարող է վերսկսվել. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով