Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանցի քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան մարզադպրոց կկառուցվի Հայաստանում՝ նրանց անուններով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ Գյումրին սպորտային մայրաքաղաքն է: «Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին»,-նշեց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց է կառուցում կառավարությունը: Այն այնպիսի ստանդարտով է կառուցվում, որ նույնիսկ հնարավոր լինի հյուրընկալել միջազգային մրցաշարեր:

Փաշինյանը հայտնեց՝ Արթուր Ալեքսանյանին խոստացել է՝ եթե նա մի անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզի այլ բնակավայրում կամ այլ մարզում կլինի ևս մեկ մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն