Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

«Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ։ ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանազերծման, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանմանը վերաբերող հարցեր»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն