Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 19 հազարի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 հազար 991-ի:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նաև հայտնել է, որ երկրաշարժից տուժել է երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող տասը նահանգների 75 523 բնակիչ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն