ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը |tert.am|

tert.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Բացի այդ, դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը` ամերիկացիների հետագա կալանավորման համար պոտենցիալ ոտնձգությունների, օրենքի կամայական կիրառման, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների և ահաբեկչության հնարավորության պատճառներով:

Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մերժել ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը ռուս-ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց, արգելել նրանց հասանելիությունն ԱՄՆ հյուպատոսական օգնությանը, ենթարկել նրանց մոբիլիզացիայի, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն